Buick LaCrosse մեծ սեդանը շրջանառության մեջ է մտել 2016թ.։ Սակայն այդ ժամանակվանից մոդելը հասցրել է փոխել «կեցության տարածքը»։ 2019թ. հեռացել է ամերիկյան շոււկայից՝ «համեստ» պահանջարկի պատճառով, բացի այդ, General Motors կոնցեռնը, որին էլ պատկանում է բրենդը, շարունակում է կենտրոնանալ SUV սեգմենտում՝ ազատվելով սեդաններից եւ հեչբեկերից։ Այժմ LaCrosse մոդելը ներկայացված է միայն չինական շուկայում, այստեղ շուտով կներկայացվի նոր գեներացիայի չորս դռնանի մեքենան։

Buick LaCrosse նոր սեդանի արտաքինը գաղտնազերծվել է անցած տարվա դեկտեմբերին. արտաքին կողմի լուսանկարները հրապարակվել են չինական արդյունաբերության նախարարության տվյալների շտեմարանում։ Մոդելն ունի առջեւի մասի միանգամայն նոր եւ արտասովոր ձեւավորում։ Ինչպես Kolesa.ru-ին տեղեկացրել էին ավելի վաղ, դիզայնում փոխառված շատ բան կա Buick Century-ից (ծածկի դրոշմները, օպտիկան, տրապեցիա հիշեցնող ռադիատորային ճաղերը եւ այլն)։

Նոր ձեւ է ստացել բեռնախցիկի կափարիչը, ինչպես նաեւ հետեւի լուսարձակները, որոնք այժմ միացված են լայն շերտով։ Վերեւում բրենդի լոգոտիպն է։ Փոքր-ինչ փոփոխված է գազարձակման համակարգը, այն մի փոքր ավելի ձգված տեսք ունի։ Հաջորդ սերնդի LaCrosse-ն ունի 18 եւ 19 մատնաչափան անվասկավառակներ։

Buick ընկերությունը պաշտոնապես գաղտնազերծել է նոր սեդանի ներսակողմը։ Առջեւի մասի վահանակի մեծ մասը զբաղեցրել է ճկված դիսփլեյը, թվային հնարավորություններով եւ տեղեկատվա-զվարճանքային թաչսքրինով։ Սրահում շատ բան փոխառված է Buick Electra E5-ից։

Մոդելն ունի դռների ներքին բռնակներ՝ բումերանգի տիպի, լուսադիոդներ, ինչպես նաեւ «լողացող» կենտրոնական կոնսոլ՝ սմարթֆոնների համար։ Սրահում կան նաեւ սենսորային բլոկ օդորակման համար եւ մի շարք կոճակներ, այդ թվում վարորդի դռան համար։

 LaCrosse-ն ավելի կարճ է՝ 4 996 միլիմետր, նախորդը՝ 5 026 միլիմետր։ Առանցքների միջեւ հեռավորությունը մնացել է նույնը՝ 2 905 միլիմետր, նշանակում է, որ «կարճացված նոր Buick LaCrosse-ը վարորդի եւ ուղեւորների ոտքերի համար «նեղություն» չի լինի։

Մեծ սեդանն ունենալու է տուրբոշարժիչների զույգ՝ 1,5 եւ 2,0 լիտր ծավալով։ Մեկնարկայինի ձիաուժը՝ 179, իսկ երկրորդ շարժիչի հզորությունը՝ 230 ձիաուժ։ Հիշեցնենք, որ չորս դռնանի «կրտսեր» մեքենաների ակտուալ գեներացիան 165-անոց տուրբոշարժիչն է՝ 1,3 լիտր ծավալով, իսկ թոփ տարբերակների համար նախատեսված է 240-անոնցը՝ 2,0 լիտր տարողությամբ։ Սեդանն ունի հիբրիդային տարբերակ, հիմքում «աթմոսֆերայինն» է՝ 1,8 լիտր ծավալով, որն աշխատում է էլեկտրամեխանիկական վարիատորով, երկու էլեկտրաշարժիչներով, համակարգի մեջ մտնում է նաեւ լիթիում-իոնային մարտկոցը՝ 1,5 կՎտ/ժ տարողությամբ։ Առայժմ սեդանի հիբրիդային տարբերակի մասին չի հայտարարվել։