Volkswagen կոնցեռնին պատկանող Cupra Tavascan-ի՝ իսպանական բրենդի նորույթի արտադրությունը կսկսվի Չինաստանում։ Մոդելը գլոբալ շուկա դուրս կգա 2024թ.։ Այս մասին տեղեկացրել է «Колеса»-ն։
Cupra մակնիշը Seat մայր ընկերությունից առանձնացել է 2018թ. սկզբին։ Մակնիշը ցուցադրել է էլեկտրական Cupra Tavascan-ը 2019թ. սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում, բայց նրա սերիական արտադրության հեռանկարներն աղոտ էին։ 2020թ. հայտնի դարձավ, որ քրոսովերը կհանվի հարահոս, բայց մակնիշի երկրպագուները դեռ պետք է սպասեն։ Այժմ արտադրողը պաշտոնապես գաղտնազերծել է Cupra Tavascan-ի ապրանքային տարբերակը։
Սերիական տարբերակը անվանումն ստացել է կոնցեպտից, ունի նույն չափերն ու դիզայնը, չնայած մի շարք փոփոխություններին։ Ռելիեֆային ծածկի ստորին մասում տեղադրված է լոգոտիպը, դրա տակ՝ մատրիցային օպտիկան՝ մոտավորապես նախկինի տեսքի, բայց երեք ոչ մեծ եռանկյունիների պատկերով (յուրաքանչյուր լուսարձակին)։ Քրոսովերն ունի ինքնատիպ անվասկավառակներ, դրանց չափը կարող է տատանվել 19-21 մատնաչափի սահմաններում։
Սերիական Cupra Tavascan-ի ներսակողմը նույնպես նման է համանուն շոու-քարին։ Վարորդի աչքերի առջեւ է տրապեցիա հիշեցնող ոչ մեծ դիսփլեյը, որը կատարում է վիրտուալ «ընտրանքի» դեր։ Առջեւի վահանակի կենտրոնում մեծ (անկյունագիծը՝ 15 մատնաչափ) տեղեկատվա-զվարճանքային համակարգի թաչսքրինն է։ Կենտրոնական կոնսոլայի տեղը զբաղեցրել է արծաթավուն պլաստիկե վահանակը, որտեղ կարելի է գտնել «վթարի» կոճակը։ Ղեկանիվի վրա կան կոճակներ, որոնք թույլ են տալիս փոխել երթեւեկության ռեժիմները։
Cupra Tavascan-ի հիմքում «Ֆոլքսվագենի» MEB պլատֆորմն է։ Երկարությունը 4 644 միլիմետր է, լայնությունը՝ 1 861, բարձրությունը՝ 1 597 միլիմետր, իսկ առանցքների միջեւ հեռավորությունը հավասար է 2 766 միլիմետրի։ Նորույթի մերձավոր «ազգականներն» են Audi Q4 e-tron Sportback, Volkswagen ID.5 եւ Skoda Enyaq Coupe քրոսովերները։
Էլեկտրաքրոսովերը կառաջարկվի երկու տարբերակով։ Մեկնարկային տարբերակն ունի մեկ էլեկտրաշարժիչ՝ 286 ձիաուժով։ Առավելագույն պտույտը՝ 545 Нմ։ Թոփ Tavascan-ը երկու շարժիչ ունի, ընդհանուր հզորությունը՝ 340 ձիաուժ։
Կուտակչի տարողությունը՝77 կՎտ/ժ։ Մեկ լիցքով պաշարը՝ 550 կիլոմետր, իսկ «կիսահաղորդչայինը»՝ 520 կիլոմետր։ Թափ հավաքելու համար Cupra Tavascan սերիական քրոսովերին հարկավոր է 5,6 վայրկյան։
Cupra Tavascan-ի արտադրությունը նախատեսվում է սկսել Չինաստանի Անհոյ քաղաքի Volkswagen գործարանում, այդ մեքենաները հետագայում կուղարկվեն այլ երկրներ։ Ըստ պլանի՝ մոդելը պետք է գլոբալ շուկա դուրս գա 2024թ.։ Մակնիշը մտադիր է ամեն տարի վաճառել ավելի քան 50 հազար նմուշ։
Cupra Tavascan սերիական քրոսովերը Audi Q4 e-tron Sportback-ի «ազգականն» է։





























