Մահացել է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Կյանքից հեռացել է Ալեքսանդր Սկակովը, կոլեգա, ընկեր: Միասին աշխատում էինք, միասին «դաշտ» գնում, միասին նյութեր գրում»,- գրել է նա:





























