«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», հենց այս խորագրով էլ օգոստոսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը:

383A0037.jpg (195 KB)

Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT հարթակում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:

383A0048.jpg (186 KB)

Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ՝ սկսնակների:

383A0384.jpg (204 KB)

Փառատոնի հյուրերն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ովքեր նույնպես մասնակցեցին Akneye աչքի քանդակի նկարազարդմանը:

383A0251.jpg (206 KB)

383A9698.JPG (178 KB)

383A0024.jpg (152 KB)

383A9590.jpg (112 KB)

383A9847.JPG (161 KB)

383A9882.jpg (162 KB)

383A0055.jpg (194 KB)