Great Wall ամենագնացը բախվել է միկրոավտոբուսին Ռոստով-Ստավրոպոլ մայրուղու 35-րդ կիլոմետրում։ Զոհվել են երկու վարորդները եւ մեկական ուղեւոր յուրաքանչյուր մեքենայում, տեղեկացրել է Ռոստովի մարզի պետավտոտեսչությունը։ Գերատեսչությունը հրապարակել է լուսանկարներ եւ տեսանյութ պատահարի վայրից, տեղեկացրել է 360 tv-ն։

Մամուլի ծառայությունում հայտնել են, որ նախնական տվյալներով մարդատար մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է միկրոավտոբուսին։

Մինչ շտապօգնության մեքենայի գալը երկու վարորդները եւ մեկական ուղեւոր ամենագնացից եւ միկրոավտոբուսից մահացել են։

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում կատարելով առողջապահության նախարարությանը, նշել է, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 14 հոգի, որոնցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց՝ միջին ծանր վիճակում։

Ոստիկանության տեղում աշխատող աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները։