«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ ուրբաթ օրվա ողջ ընթացքում հարձակումներ է կատարել Լիբանանի հարավային սահմանին գտնվող իսրայելական օբյեկտների դեմ՝ խոցելով ռազմական օբյեկտներ եւ զինվորերի, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Կազմակերպությունն ստանձնել է ինը գրոհների պատասխանատվությունը, որոնցից առաջինը տեղի է ունեցել առավոտյան եւ ուղղվել է Հունին շրջանում իսրայելական զորքերի դիրքերի դեմ։ Վեց գրոհներ կատարվել են գիշերը, դրանցից վերջինը ներառել է զինվորների հրթիռակոծությունը Իսրայելի Մեթուլայի շրջակայքում, կեսգիշերին մոտ։
Շարժումը նաեւ հայտարարել է, որ պատերազմի սկզբից կորցրել է 168 մարտիկ, որոնցից չորսը սպանվել է ուրբաթ։



























