Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ղարաբաղի վերքերը» DVD-ի շնորհանդեսին: Դրանք յոթ վավերագրական ֆիլմեր են, որոնք նկարահանել է բուլղարացի հայտնի լրագրող Ցվետանա Պասկալեւան: Ֆիլմում նկարագրվում են Լեռնային Ղարաբաղի պատերազմի սարսափները:

Շնորհակալություն հայտնելով Պասկալեւային ֆիլմի համար` Հայաստանի հանրապետության նախագահը նշել է, որ մենք պետք է երախտապարտ լինեն Ցվետանա Պասկալեւային, քանի որ նա իր կյանքի զգայի մասը նվիրել է մեր պայքարին: Նա միշտ մեր կողքին էր, եւ իր տեսախցիկով անմահացնում են նրանց, ովքեր պատվով պաշտպանել են իրենց հայրենիքը, նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Պասկալեւան շարունակում է մնալ պայքարի ակտիվ մասնակիցներից մեկը: Նախագահը շեշտել է, որ ռազմական փուլն ավարտվել է, սակայն պայքարը շարունակվում է, եւ պետք է աշխարհին ցույց տալ ղարաբաղյան պայքարի իրավացիությունը: Նրա խոսքով, դա կարեւորագույն հարց է: