2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է 21 մլրդ 93 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս։ Նախարարի խոսքով, հատկացված միջոցներով իրականացվել է 11 ծրագիր՝ 67 միջոցառումով։ «Իրականացումը կազմել է 95,3 տոկոս»,- հավելեց Հովհաննիսյանը։
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն

Հասանելի է
русский



























