ԱԳՆ-ի դիմացից մայիսի 31-ին բերման ենթարկված բոլոր 28 քաղաքացիները երեկ՝ հունիսի 3-ին ազատ էին արձակվել, նրանցից մեկը, սակայն, նույն օրը, կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները 72 ժամը լրանալուց հետո ազատ են արձակվել, նրանցից մեկը կրկին բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով»,-հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածվի մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, Բագրատ Սրբազանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ-ի շենքի դիմաց: Ոստիկանների և ցուցարարների միջև բախման հետևանքով բերման էր ենթարկվել 28 քաղաքացի:




























