2023 թվականին ընդունված անասնաբուժական լրացուցիչ միջոցառումները Հայաստանին հնարավորություն տվեցին սկսել միս արտահանել Վրաստան։
Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ 2023 թվականին գյուղացիական տնտեսություններում արվել է բրուցելյոզի, սիբիրախտի, դաբաղի և այլ հիվանդությունների խոր կանխարգելման աշխատանքներ։ Ըստ նախարարի՝ անասնաբուժական ծախսերը զուր չեն բարձրացվել:
«Այդ վարակների տարածման վտանգ կար, ինչպես դա եղավ հարևան Վրաստանում։ Հիմա միս չեն կարողանում արտահանել։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք, բայց ժամանակին աշխատանքի շնորհիվ... Ես այս օրինակը բերեցի՝ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը հստակ ցույց տալու համար»,- նշել է Պապոյանը։





























