Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ասվում է նաև, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում:




























