Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կուսակցությունների առաջնորդներին։
«Հայաստանի Եվրոպական կուսակցություն՝ Տիգրան Խզմալյան, Հանրապետություն կուսակցություն՝ Արամ Զ․ Սարգսյան, Հանուն Հանրապետության կուսակցությու՝ նԱրման Բաբաջանյան, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ Լևոն Շիրինյան»։



























