Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների հետեւանքով վնասվածք ստացած արցախցիներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վնասվածք են ստացել նաեւ կանայք:
Նրա խոսքով, կանանցից մեկը գլխի շրջանում է վնասվածք ստացել, այս պահին էլ հիվանդանոցում են գտնվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։



























