Հանրապետության տարածքում`հուլիսի 14-ին կեսօրից հետո, 15-17-ին առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից»,  Երեւանում հուլիսի 14-ին երեկոյան, 15-19-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:  Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+23, 

Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+26,

Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +26+29,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+18+21, ցերեկը՝ +28+33,

Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35, 

Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+20+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +28+31,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+25։