Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ԱԶԲ ծրագրերը՝ ուղղված մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և կապիտալի շուկայի զարգացմանը:
Երկուստեք կարևորվել են ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում ԱԶԲ ներգրավվածությունը:

Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանում ԱԶԲ փորձառության ու գիտելիքի ներդրման կարևորությունը՝ ընդգծելով Բանկի տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը մի շարք ծրագրերի լիարժեք իրականացման տեսանկյունից: