Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան լքել է իր պաշտոնը, հայտնում է Մթավարի հեռուստաալիքը։ 

Հաղորդվում է նաեւ, որ Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնից։ Տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Այսօր հրաժարական են տվել նաեւ Բուլղարիայում եւ Նիդերլանդներում Վրաստանի դեսպանները, հայտնում է Грузия Online-ը։