ՀԱՄԱՍ խմբավորման հայտարարության համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհայում հանդիպել է խմբավորման Շուրայի խորհրդի նախագահ Մուհամադ Իսմայիլ Դարվիշի հետ, կողմերը քննարկել են պատերազմը Գազայում եւ այլ հարցեր, տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Քննարկվել են իսրայելական ագրեսիայի հետ կապված հարցերը եւ պաղեստինցի ժողովրդին մեր աջակցության ջանքերը, հատկապես Գազայի հատվածի հյուսիսում, որը ենթարկվում է իսրայելական ահավոր գրոհներին»,- նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, հաստատել է իր երկրի դիրքորոշումը պաղեստինյան հարցում» եւ ընդգծել Թուրքիայի ջանքերը՝ «համախմբելու միջազգային հանրությանը հումանիտար աղետի դեմ պայքարելու եւ հրադադարի հաստատման ուղղությամբ»,- նշվել է հայտարարությունում։




























