Դոհայի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Քաթարի պետնախարար Մուհամմեդ բեն Աբդուլազիզ ալ-Խուլեյֆին հայտարարել է, որ իր երկիրը «լիովին կաջակցի քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն», հաղորդում է Al Jazeera-ն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը  մարտական գործողությունների դադարեցման և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման կոչ է անում:

«Մենք մոտենում ենք համակարգային, ինչպես նաև ընթացակարգային քայլերին, որոնք կայունություն կապահովեն՝ սիրիացի ժողովրդի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- հայտարարել է ալ-Խուլեյֆին։

«Հակամարտությունը սիրիական ռեժիմի և հենց սիրիացիների միջև է, այլ ոչ թե Սիրիայի և այլ երկրների միջև: Ուստի մենք լիովին պաշտպանում ենք ցանկացած ճանապարհ, որը կլուծի այս խնդիրները»,- հավելել է նա։