Դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտենում են, բայց այդ մասին խոսվել է, Էր Ռիադում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Առայժմ դժվար է ասել, որ նրանք մոտենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է։ Մենք հաշվի ենք առնելու ուրիշների շահերը և առաջ ենք տանելու երկկողմ հարաբերությունները»,- ասել է նա բանակցություններից հետո՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցման մասին հարցին, փոխանցում է РИА Новости-ն։ 

Российская газета-ի փոխանցմամբ՝ Ուշակովն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը, և հանդիպումը «վատ չի անցել»։

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները», - նշել է նա։

Նախագահի օգնականը դժվարացել է Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետ նշել։ «Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև»,- ընդգծել է նա։ «Մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»։ Ուշակովը կասկածի տակ է դրել հաջորդ շաբաթ բարձր մակարդակով բանակցություններ վարելու հավանականությունը։