Էր Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները վերջ դրեցին այն գրոտեսկային իրավիճակին, երբ արեւմտյան երկրները չէին ցանկանում երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, իսկ Արեւմուտքում ռուսներին մարդ չէին համարում։ Այս կարծիքն է արտահայտել շվեյցարական Die Weltwoche ամսագրի հրապարակումը։
Ինչպես նշել է ամսագիրը, Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը վերջ դրեց գրոտեսկին, որտեղ «ռուսները չմարդ էին միայն այն պատճառով, որ ռուս էին»։ Պարբերականը ենթադրել է, որ Արեւմուտքը վախենում էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «կարող է պտուղ տալ», ուստի խորհուրդ չի տվել վարել այն, ինչպես սովորաբար արվում է կոնֆլիկտային իրավիճակներում։
Ամսագիրը նաեւ ողջունել է ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնումը, ինչը «վատ չէր լինի, եթե դա ճանաչեին նաեւ Եվրոպայում»։




























