Բրիտանական կառավարությունը ծրագրում է Լոնդոնում անցկացնել եվրոպացի ղեկավարների հանդիպում՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ։

Փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում բանակցություններ են կազմակերպվել եվրոպական ութ երկրների ղեկավարների, ինչպես նաեւ ԵՄ եւ ՆԱՏՕ կառույցների ներկայացուցիչների միջեւ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է հնարավոր խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցը, սակայն հանդիպման մասնակիցների դիրքորոշումներն այս հարցում խիստ տարբերվում են։ Հանդիպումն ավարտվել է առանց որեւէ համատեղ հայտարարության։