Առանց Ուկրաինայի անհնար է ավարտել պատերազմը։ Եթե ԱՄՆ-ն պայմանավորվի Ռուսաստանի հետ առանց Ուկրաինայի, ապա գործարքը հաջող չի լինի առանց ուկրաինական կողմից պայմանների հաստատման։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։
«Ես չեմ ստորագրի այն, ինչ վատ է Ուկրաինայի համար... Պատերազմն ավարտել առանց մի կողմի, առանց Ուկրաինայի, առանց զոհի, անհնար է։ Եթե Ամերիկան, ես դրան առանձնապես չեմ հավատում, բայց ամեն ինչ կարող է պատահել, համաձայնության գա ռուսաստանցիների հետ մեր մասին առանց մեզ, ապա այդ համաձայնագիրը հաջողություն չի ունենա, եթե մենք հետո չհաստատենք այդ համաձայնագրի պայմանները», - ասել է Զելենսկին։
Նախագահն ընդգծել է, որ կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա հանդիպումը Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի կարող ստիպել նրան դա անել։
Զելենսկին միաժամանակ հավելել է, որ եթե Թրամփը նախ հանդիպի Պուտինի հետ, ամերիկացի ժողովուրդը դա չի հասկանա։





























