Նավթի գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ հակադարձելով ուրբաթ օրվա աճը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 70,01 դոլար, ինչը 35 ցենտով (0,5%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այդ պայմանագրերն աճել են 90 ցենտով կամ 1,3 տոկոսով՝ հասնելով 70,36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում նվազել են 38 ցենտով (0,57%)՝ հասնելով 66,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 68 ցենտով (1%)՝ հասնելով 67,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Անցած շաբաթվա ընթացքում միջազգային ցուցանիշը կորցրել է 3,4%, հյուսիսամերիկյանը` 3,9%: Միևնույն ժամանակ, WTI-ն 7-րդ շաբաթն անընդմեջ անկում ապրեց, որն ամենաերկար անկումն էր 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։