Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հինգշաբթի հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները, որոնց Հունաստանը մերժել է ապաստան տալ, պետք է վերադարձվեն իրենց ծագման երկիր և Եվրամիությանը կոչ է արել «անվտանգ երկրների» նոր ցանկ տրամադրել՝ օգնելու համար արագացնել վերադարձի գործընթացը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք անհամբեր սպասում ենք ծագման անվտանգ երկրների նոր ցանկին, որպեսզի մեր երկիրն ավելի արագ ընթանա այս ուղղությամբ»,-նշել է Միցոտակիսը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ժամանելուն պես։
Միգրացիան Ուկրաինայի և պաշտպանության հետ մեկտեղ առաջնորդների օրակարգային հարցերից մեկն է։
Հունաստանը 2015-16 թվականներին հայտնվել է ներգաղթյալների ճգնաժամի առաջնագծում, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ ծովով հատել է երևկրի սահմանը՝ ձգտելով շարժվել դեպի Եվրոպայի հյուսիս:
Այդ ժամանակից ի վեր ներգաղթյալների հոսքը նվազել է, սակայն անօրինական միգրացիան դեպի ԵՄ մնում է թեժ քաղաքական խնդիրն ամբողջ Եվրոպայում։





























