Թուրքիան ձգտում է իր շուրջ ստեղծել խաղաղության և անվտանգության գոտի՝ լավ հարաբերություններ հաստատելով իր հարևանների հետ և կառուցելով երկխոսության կամուրջներ հակամարտող կողմերի միջև։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Թուրքիան ակտիվացրել է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան օրինականացնելու ջանքերը։

Էրդողանը կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:

Նրա խոսքով, Իսրայելի ջարդերն անտեսելը հավասարազոր է այս հանցագործությանը մեղսակցությանը։ Էրդողանը նշել է, որ Իսրայելը մեկուկես տարի շարունակ բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով մարդու հիմնարար իրավունքները և ոտնահարելով միջազգային իրավունքը։