ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է մասնակցել է վարչակազմի ներսում հաբեաս կորպուսի՝ իրավական ընթացակարգի, հնարավոր կասեցման վերաբերյալ քննարկումներին, որը թույլ է տալիս մարդկանց դատարանում բողոքարկել իրենց կալանքը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Թրամփի գլխավոր օգնականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը, ուրբաթ օրը հրապարակավ հաստատեց, որ վարչակազմը «ակտիվորեն քննարկում է» հաբեաս կորպուսի կասեցման հարցը՝ հավելելով, որ դա «կախված է նրանից, թե դատարանները ճիշտ կվարվեն, թե ոչ»։

Միլլերի թե՛ անձնական քննարկումները, թե՛ հրապարակային մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Արևմտյան թևում այս հարցը լուրջ է ընդունվում։

Թեև Թրամփը հրապարակավ ուղղակիորեն չի հիշատակել հաբեաս կորպուսը, բանակցություններին ծանոթ անձանցից մեկի խոսքով՝ դա այն է, ինչին նա ակնարկել է անցյալ ամիս՝ քննարկելով այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել իր՝ արտաքսման ջանքերի դեմ ազգային արգելքների դեմ պայքարելու համար։

«Կան սա մեղմելու եղանակներ, և կան մի քանի շատ արդյունավետ եղանակներ», - ապրիլի 30-ին լրագրողներին ասել է Թրամփը։ - Կա մեկ եղանակ, որն օգտագործել են երեք շատ հարգված նախագահներ, բայց մենք հույս ունենք, որ մենք ստիպված չենք լինի գնալ այդ ճանապարհով։ Բայց կա մեկ եղանակ, որը երեք նախագահներ հաջողությամբ օգտագործել են՝ բոլորն էլ շատ հարգված, և հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի գնալ այդ ճանապարհով, բայց կան այն մեղմելու եղանակներ։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը իրականում կհետապնդի սա, և փորձագետները նշում են, որ դա, հավանաբար, իրավական մարտահրավերներ կառաջացնի։