Գերմանիայի նոր արտգործնախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել «լուրջ քննարկումներ» սկսել Գազայում հրադադարի շուրջ, որտեղ մարդասիրական իրավիճակն «այժմ անտանելի է», հաղորդում է AFP-ն։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսրայել այցից առաջ Վադեֆուլը հայտարարել է, որ «չափազանց կարևոր» է բանակցություններ սկսել բոլոր պատանդներին ազատ արձակելու և Գազայի ժողովրդին սնունդ մատակարարելու համար։
Վերահաստատելով Գերմանիայի շարունակական աջակցությունն Իսրայելին, պաշտոնյան ասել է, որ ցանկանում է «տեղեկանալ մարտից ի վեր սրված մարտական գործողությունների ռազմավարական նպատակի մասին»։
Կիրակի օրն Իսրայելում Վեյդեֆուլը կհանդիպի իր գործընկեր Գիդեոն Սաարի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։





























