Էստոնիայի տարածքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» (Spring Storm) անվանումով խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցում է դաշինքի երկրներից շուրջ 16 հազար զինծառայող, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ֆինլանդիայից, հայտնում է Bild-ը։ Զորավարժությունները մոդելավորում են Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը և մշակում են պաշտպանության սցենարներ։
Զինվորները բաժանված են երկու կողմի. մեկը հանդես է գալիս արևմտյան ուժերի դերում, մյուսը՝ ռուսաստանյան բանակի դերում։ Գործողություններն ընթանում են իրական սցենարներով՝ անսպասելի գրոհներով, տանկերով, հրետանիով, անօդաչու թռչող սարքերով և քողարկված հետախուզական խմբերով։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմ ստանում է առանձին գաղտնի հրամաններ, ինչը զորավարժությունները դարձնում է առավելագույնս մոտեցված մարտական պայմաններին։
Ըստ Էստոնական դիվիզիայի հրամանատար, գեներալ Ինդրեկ Սիրելի, զորավարժությունների նպատակն է «ՆԱՏՕ-ի ուժերի օգնությամբ պաշտպանել Էստոնիան»։
«Իմ սցենարով ես մարտնչում եմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ»,- հավելել է նա։