Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, մի քանի խանութներ թալանվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում է KTLA-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ թալանողները ներխուժել են T-Mobile բջջային հեռախոսների խանութ՝ կոտրելով մուտքի դուռը։ Բացի այդ, թալանվել է Adidas սպորտային հագուստի խանութը։
CBS-ի տեղական մասնաճյուղը հայտնել է, որ ցուցարարները հրդեհել են ամերիկյան Waymo ընկերության (Alphabet-ի դուստր ձեռնարկություն) մի քանի էլեկտրական մեքենաներ։ Ինչպես նշվեց, վնասված բիզնեսների բոլոր սեփականատերերը կկարողանան կապ հաստատել ոստիկանության հետ՝ վանդալիզմի դեպքերը գրանցելու համար։





























