«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Իսրայելի անվտանգությանը Իրանի հետ լարվածության սրման ֆոնին՝ նշելով տարածաշրջանում լարվածության թուլացման կարևորությունը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը... և կոչ ենք անում Իրանի ճգնաժամի արագ կարգավորմանը՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների թուլացման, այդ թվում՝ Ղազայում հրադադարի հաստատման համար», - նշվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ հայտարարության մեջ նաև ընդգծվել է քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը։





























