Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ուկրաինական կողմին տեղեկացրել են երեկ Կրեմլում անցկացված բանակցությունների արդյունքների մասին, չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը, հաղորդում է Reuters-ը։

Ըստ Սպիտակ տան պաշտոնյայի՝ ՄիացյալՆահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները նախորդ օրը «մանրամասն և արդյունավետ հանդիպում» են ունեցել։

«Հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Քուշները նախագահին և ուկրաինացիներին տեղեկացրել են հանդիպման մասին»,- հավելել է նա։

Այդ քննարկումների մանրամասները չեն հրապարակվում։

Ավելի վաղ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչներն ուկրաինական կողմին տեղեկացրել են Մոսկվայում անցկացված բանակցությունների արդյունքների մասին։