Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Մինեապոլիսով՝ դատապարտելով ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործակալի կողմից կնոջ սպանությունը։ Այս երթն անցկացվել է դաշնային կառավարության արտաքսման քաղաքականության դեմ երկրի ողջ տարածքում այս հանգստյան օրերին նախատեսված ավելի քան 1000 ցույցերի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Զանգվածային երթը Մինեապոլիսում, չնայած սուր, սառը քամուն, ընդգծում է, որ չորեքշաբթրի 37-ամյա Ռենե Գուդի սպանությունը ներգաղթի և մաքսային ոստիկանության աշխատակցի կողմից խորապես ցնցել է մարդկանց՝ առաջացնելով բողոքներ խոշոր քաղաքներում և որոշ քաղաքատիպ բնակավայրերում։

Մինեապոլիսում, որտեղ ապրում է 3,8 միլիոն մարդ, ցուցարարները, որոնց գլխավորում էր բնիկ մեքսիկացիներից կազմված պարողների խումբը, երթով շարժվել են դեպի բնակելի փողոցը, որտեղ Գուդին գնդակահարել էին իր մեքենայի մեջ։

Աղմկոտ բազմությունը, որի թվաքանակը, ըստ Մինեապոլիսի ոստիկանության վարչության գնահատականի, հասնում էր տասնյակ հազարների, վանկարկում էր Գուդի անունը և «Չեղարկեք ICE»-ը, «Արդարություն չկա, խաղաղություն չկա—հեռացրեք ICE-ը մեր փողոցներից» կարգախոսները։

Մինեսոտայի դեմոկրատական կուսակցության առաջնորդները և հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել են դեպքի ամբողջովին տարբեր տարբերակներ։

Մինեսոտայի պաշտոնյաները կրակոցը անվանել են չարդարացված՝ մատնանշելով ականատեսների կողմից արված տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես Գուդի մեքենան շեղվում է գործակալից այն պահին, երբ նա կրակում է։

Ներքին անվտանգության նախարարությունը, որը վերահսկում է ICE-ն, պնդել է, որ գործակալը գործել է ինքնապաշտպանության նպատակով, քանի որ Գուդը շարժվել գործակալի ուղղությամբ, որը հետո կրակել է նրա վրա, այն բանից հետո, երբ մեկ այլ գործակալ մոտեցել վարորդական նստատեղին և հրահանգել նրան դուրս գալ մեքենայից։

Այս սպանությունը տեղի է ունեցել այն բանիցհետո, երբ մոտ 2000 դաշնային սպա է ուղարկվել Մինեապոլիս–Սենթ Փոլ շրջան այն գործողության շրջանակում, որը ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունում անվանել են պատմության մեջ ամենամեծը, ինչը խորացրել է հակասությունները վարչակազմի և նահանգի դեմոկրատական կուսակցության առաջնորդների միջև։