Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում և մտահոգություն առաջացնելով միջազգային հանրության շրջանում: Երկու կողմերի կողմից իրականացված ռազմական հարվածներն ու պատասխան գործողությունները շարունակում են ազդել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա:

NEWS.am-ը ներկայացնում է չորեքշաբթի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկ

Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա և հարվածում է նաև Լիբանանի Բեյրութի արվարձաններին: Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ պատերազմ սկսելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ԱՄՆ ցամաքային ուժերի օգտագործումը:

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են մի քանի իրանական ռազմանավեր ոչնչացնելու մասին Հորմուզի նեղուցի մոտ, որը նավթի արտահանման կարևոր անցուղի է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ում հրապարակել է «Իրանի ժողովրդին» ուղղված ուղերձ՝ կոչ անելով նրանց տապալել այաթոլլայի ռեժիմը և «նվաճել իրենց ազատությունը»:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած խումբը թռել է Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդի ռազմաօդային բազայից՝ Իրանում թիրախներին հարվածելու համար, հաղորդում է The Times-ը։