Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանի կողմից որևէ ամերիկյան ինքնաթիռ չի խոցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդումն այն մասին, թե նախօրեին Թեհրանից հարավ ընկած տարածքում իբր F-15 կործանիչ է խոցվել։
«Իրանը որևէ ամերիկյան կործանիչ չի խոցել։ Ամերիկյան զորքերը շարունակում են օդային գերակայություն ցուցաբերել Իրանի ընդարձակ տարածքների նկատմամբ։ Իրանական վարչակարգը օրեցօր կորցնում է իր ռազմաօդային ուժերի կարողությունները։ Ամերիկյան ուժերը ոչ միայն պաշտպանվում են իրանական սպառնալիքներից, այլև մեթոդաբար չեզոքացնում են դրանք»,- հայտնում է CENTCOM-ը։
Ամերիկյան ուժերը շարունակում են կենտրոնացած մնալ շատ հստակ ռազմական նպատակների վրա՝ վերացնել Ամերիկայի և նրա հարևանների դեմ ուժ ցուցադրելու Իրանի կարողությունը, ասվում է հայտարարության մեջ։





























