Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 12 բժշկական հաստատություն է վնասվել։ Այս մասին հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Ամերիկասիոնիստական թշնամու հարձակման հետևանքով Թեհրանում 12 բժշկական հաստատություն է վնասվել։ Չնայած պատճառված վնասին՝ պացիենտներն օպերատիվ կերպով տեղափոխվել են այլ բուժկենտրոններ և մայրաքաղաքում բժշկական ծառայությունների մատուցման գործընթացը շարունակվում է ընթանալ առանց ընդհատումների»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։