Հինգշաբթի առավոտյան Դուբայում գտնվող մի բարձրահարկ շենքի լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում են վերին հարկերի ճակատային մասի զգալի վնասվածքները։
Տեղական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ անօդաչու թռչող սարքն «ընկել է շենքերից մեկի վրա»։ Թե որտեղից է արձակվել ԱԹՍ-ն, դեռևս պարզ չէ։
Չորեքշաբթի երեկոյան կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ արտակարգ ծառայություններն աշխատում են «Dubai Creek Harbour» թաղամասում տեղի ունեցած միջադեպի վայրում։ BBC-ն հաստատել է տեսանյութի իսկությունը, որտեղ երևում է շենքի ներսում՝ հավանական հարվածի վայրում բռնկված բոցը։
Ավելի ուշ՝ հինգշաբթի գիշերը, Դուբայի վարչակազմը հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան։





























