Թեհրանի քաղաքապետը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ քաղաքի հասարակական տրանսպորտը կլինի անվճար։ Այս մասին հայտնել է իրանական «Tasnim News Agency» գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ այս միջոցառումն ուղղված է «բնակչությանն աջակցելուն և վառելիքի սպառման կառավարմանը»։

Որոշումը տարածվում է քաղաքային հասարակական տրանսպորտի վրա, ներառյալ ավտոբուսները և մետրոն։