Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին։
«Վերջին օրերին Թեհրանում իրականացված հարվածների շարքի շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել իրանական միջուկային ծրագրի հերթական օբյեկտին», — ասված է հայտարարության մեջ։
Զինվորականները պնդում են, որ Իրանն այս համալիրն օգտագործել է «միջուկային զենքի մշակման համար կենսական նշանակություն ունեցող կարողությունների զարգացման նպատակով»։




























