Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը կարող է ավարտվել մինչև Նովրուզի տոնը (աստղագիտական արևային օրացույցով Նոր տարին), որը 2026 թվականին նշվում է մարտի 21-ին: Նման կարծիք է հայտնել Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդական Ռահիմ Սաֆավին։

«Կարծում եմ, որ այս պատերազմը կավարտվի մինչև Նովրուզի տոնը: Իմ տեսակետն այն է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն դիմանա տևական պատերազմին և չեն կարողանա երկար շարունակել այն, եթե մենք պահպանենք գործողությունների շարունակականությունը», - նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:

Նովրուզն աշխարհի հնագույն տոներից մեկն է, որի պատմությունն ավելի քան 3 հազար տարվա հնություն ունի: Այն նշում են ոչ միայն իրանցիները, այլև բոլոր պարսկախոս և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը: