Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են, որ Լիբանանում սպանել են Իրանի աջակցությունը վայելող Իմամ Հուսեյն դիվիզիայի նոր հրամանատարին, որը ԻՀՊԿ «Քուդս» ուժերի մաս է կազմում։
«Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարված են հասցրել Բեյրութի տարածքում և սպանել Իմամ Հուսեյն դիվիզիայի հրամանատար Հասան Ալի Մարվանին, այն դեպքում, երբ նրա նախորդը սպանվել էր մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության ուժերը մարտի 12-ին հայտարարել են, որ Լիբանանում ավիահարվածի ժամանակ սպանել է Իմամ Հուսեյն դիվիզիայի նախկին հրամանատար Ալի Մուսլիմ Թաբաջային։





























