Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղվող պատերազմում վիրավորվել է 20 հազար 617 իրանցի։

Ըստ Tasnim լրատվական գործակալության հրապարակած վիճակագրության՝ ներկայում հոսպիտալացված է 1111 մարդ, իսկ 19 հազար 506-ը բուժվել և դուրս են գրվել։

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 227 կին և 206 անչափահաս՝ 18 տարեկանից փոքր։ Զոհվել է 5 տարեկանից փոքր տասներեք երեխա, վիրավորվել է 2 տարեկանից փոքր 51 երեխա։ 18 տարեկանից փոքր երեխաների զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1401։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 18 իրանցի բուժաշխատող, իսկ 101-ը՝ վիրավորվել։ Բացի դրանից, հարձակումների հետևանքով վնասվել է 37 բուժհաստատություն, առաջին օգնության 180 բուժկետ, բուժօգնության 47 կայան և շտապօգնության 36 ավտոմեքենա։