Սաադաբադի պալատի և զբոսայգու համալիրի երեք պատմական հուշարձան լուրջ վնասներ են կրել մարտի 16-ի առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնել են իրանական լրատվամիջոցները:

Ըստ տեղեկության՝ Կանաչ պալատը, Օմիդվար եղբայրների թանգարանը և Քուշկը (նահանգապետի նստավայրը) կառուցվածքային վնասներ են կրել մի շարք պայթյունների հետևանքով։

Լրատվամիջոցները նաև պատմամշակութային հուշարձաններին պատճառված ավերածությունների կադրեր են հրապարակել։