Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հարվածել են Իրանի տարածքում ավելի քան 130 ենթակառուցվածքային թիրախների, ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներին։
«Թիրախների թվում են եղել բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր»,- նշվում է հայտարարության մեջ։