Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրանին հասցվող հարվածները կուժեղանան, հայտնում է Times of Israel-ը:
«Այս շաբաթ զգալիորեն կաճեն իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հենվող ենթակառուցվածքների ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից հասցվող հարվածների ինտենսիվությունը»,- հայտարարել է նա զինվորական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Կացի՝ Իսրայելը «լի է վճռականությամբ և շարունակելու է իրանական ահաբեկչական ռեժիմի դեմ հարձակումը, նրա հրամանատարներին գլխատելու և նրա ռազմավարական հնարավորությունները խաթարելու համար՝ այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել Իսրայել պետության անվտանգությանը և տարածաշրջանում ԱՄՆ շահերին սպառնացող բոլոր վտանգները»:
«Իսրայելի պաշտպանության բանակը հզոր է, իսրայելական թիկունքը՝ նույնպես, և մենք չենք կանգնի, քանի դեռ չենք հասել բոլոր ռազմական նպատակներին»,- հավելել է նա:




























