Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) X սոցիալական ցանցում հայտնել է, որ ուսումնասիրում է Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված հարվածի վերաբերյալ Իրանի զեկույցը:

«Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, որ այսօր Նաթանզի միջուկային օբյեկտը ենթարկվել է հարձակման: Օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդումներ չեն ստացվել: ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է այդ զեկույցը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է «միջուկային վթարի ցանկացած ռիսկից խուսափելու համար հնչեցրած ռազմական զսպվածության կոչը»: