Հորդանանի բանակը շաբաթ օրը հայտնել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական արշավի սկսվելուց ի վեր Հորդանանի դեմ արձակվել է 240 հրթիռ եւ անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է, հաղորդել է AFP-ն։
«Պատերազմի սկզբից ի վեր թագավորության վրա արձակված հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 240-ի»,- նշվել է բանակի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ թագավորական ռազմաօդային ուժերը հաջողությամբ ոչնչացրել են 222 հրթիռ եւ անօդաչու թռչող սարք, 18 հրթիռ եւ անօդաչու թռչող սարք հակաօդային պաշտպանության համակարգերը որսալ չեն կարողացել։
Միեւնույն ժամանակ, երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում թագավորության վրա արձակվել են 36 հրթիռ եւ անօդաչու թռչող սարք։
«14 հրթիռ եւ 21 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է, այն դեպքում, երբ պաշտպանության ուժերը չեն կարողացել կանխել մեկ հարձակում»,- ավելացրել են գերատեսչությունում։




























