Եմենի հութիները հայտարարել են, որ կարող են հարվածել ամերիկյան նավերին Կարմիր ծովում, եթե ԱՄՆ-ը ուղիղ միանա Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացրել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ ընդգծելով, որ խոսքը հակամարտության հնարավոր թեժացման մասին է, տեղեկացրել է Economic Times-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ցանկացած մասնակցություն Իրանի դեմ հարձակումներին կդիտարկվի որպես տարածաշրջանում Իսրայելի ազդեցության ամրապնդմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մաս։
«Ամերիկյան ցանկացած ագրեսիա... նպատակ ունի թույլ տալ իսրայելական թշնամուն վերահսկել ամբողջ տարածաշրջանը», հայտարարել է նա՝ ավելացնելով, որ նման գործողությունները «չեն կարող անտեսվել»։
Հութիների ներկայացուցիչը նաեւ նշել է, որ շարժման ուժերն ուշադիր հետեւում են իրավիճակին եւ պատրաստ են ձեռնարկել «անհրաժեշտ օրինական միջոցներ»՝ երկիրը եւ նրա բնակչությանը պաշտպանելու համար հետագա թեժացման դեպքում։
Մասնագետները նշել են, որ նման հայտարարությունները նախազգուշական են եւ ուղղված են ԱՄՆ-ին հակամարտությանն անմիջականորեն ներգրավվելուց զերծ պահելուն։ Խոսքը զրոյից գրոհներ սկսելու մասին չէ, այլ՝ ավելի լայնածավալ գործողությունների հնարավոր անցման, եթե պատերազմն ընդլայնվի։




























