Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների եւ մահապարտ-անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարված են հասցրել երկու ավիաբազաների՝ Ալ-Մինհադին եւ Ալի ալ-Սալեմին, ինչպես նաեւ ամերիկա-սիոնիստական ինքնաթիռների անգարներին եւ վառելիքի պահեստներին, Х սոցցանցում գրել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին։
«Այդ բազաները իրանական կղզիների դեմ ագրեսիայի աղբյուրն էին։ Մենք գերեզմաններ ենք պատրաստել իրանական բոլոր կղզիներում այն ագրեսորների համար, ովքեր սպանում են երեխաներին»,- նշել է դերծովակալ Թանգսիրին։




























