Բահրեյնի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի ընթացքում Իրանի կողմից արձակված 143 հրթիռ եւ 242 անօդաչու թռչող սարք է որսացել եւ ոչնչացրել, հաղորդել է Al Jazeera-ն։
Իրենց հայտարարության մեջ երկրի իշխանությունները կոչ են արել հանրությանը «ցուցաբերել առավելագույն զգուշություն» եւ խուսափել բախումների վայրերից եւ կասկածելի առարկաներից։
Բացի այդ, Բահրեյնի պաշտպանության նախարարությունը կոչ է արել մարդկանց «զերծ մնալ ռազմական գործողությունների կամ ինքնաթիռների վթարի վայրերի նկարահանումներից»։




























