Սումգաիթ քաղաքում Նովրուզի տոնական խարույկի ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժել է 11 մարդ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անհապաղ պատահարի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը։
«Պատահարի վայրում օպերատիվ դրության նախնական գնահատման ժամանակ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ քաղաքացիները խարույկ են վառել բենզինի օգտագործմամբ»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։





























